Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ

Մարտ 23,2016 17:45

Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում բացվեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց. «Ինձ հիացնում է սիրիահայերի աշխատասիրությունը, նվիրումը և ճաշակը: Մենք իրենցից շատ բան ունենք սովորելու, հատկապես հայկական ավանդական ուտեստներ պատրաստելու հարցում: Կցանկանայի, որ մեր հասարակությունն առավել ակտիվ գնումներ կատարեր: Սիրիահայերն արդեն սկսել են կենցաղային իրերի, կոշկեղենի արտադրություն հիմնել, տեքստիլ արդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել»: Նախարարը նաև ընդգծեց, որ աճել է ցուցահանդեսի մասնակիցների թիվը, և եթե առաջին ցուցահանդեսին 10-12 սիրիահայ է մասնակցել, ապա մարտի 23-ի ցուցահանդեսի մասնակիցների թիվը հասել է 52-ի:
Ցուցահանդեսին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, Զատիկի տոնին նվիրված աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:
Ցուցահանդես-տոնավաճառը կշարունակվի նաև մարտի 24-ին ժամը 10:00-18:00-ը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031