Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական գիտակցությունը» համարում է, որ ԸՕ շուրջ քննարկումներին մասնակցելը չի կարող նպաստել երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

Մարտ 24,2016 12:31

Իշխող կուսակցության կողմից մշակված ընտրական օրենսգրքի նախագիծը բուռն քննարկումների փուլում է: «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհրդի նիստում քննարկվել է վերոնշյալ նախագիծը և դրա հետ կապված հայտարարություն է ընդունվել, որը ստորև ներկայացնում ենք ընթերցողին:

1. Նախ, հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ իշխող ուժի կողմից քաղաքական կամքի առկայության պարագայում ցանկացած ընտրական օրենսգրքով կարելի է անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ: Քաղաքական կամքի բացակայության պայմաններում նույնիսկ ամենալավ ընտրական օրենսգրքով անցկացված ընտրությունները դատապարտված են կեղծվելու: Ներկայումս իշխող ուժի կողմից նմանատիպ քաղաքական կամքի դրսևորում գոյություն չունի, իսկ քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածն իր մեծամասնությամբ չի վայելում հանրային լայն զանգվածների վստահությունը և, հետևաբար, անզոր է որևէ առարկայական հաջողության հասնել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համատեքստում:

2. Ներկայացված ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս իրենց հրապարակային ելույթներով և հայտարարություններով արձանագրել են, որ իշխող ուժի կողմից ի սպառ բացակայում է երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը: Ավելին, այդ քննարկումներին մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք հայտարարում էին, թե Սահմանադրական հանրաքվեի անցկացման դեպքում մեր երկրում ընդհանրապես անիմաստ կլինի մասնակցել որևէ քաղաքական գործընթացի: Ներկայումս այդ ուժերը, ինչպես նախկին բոլոր դեպքերում, գործում են իրենց հայտարարություններին հակառակ, և նմանատիպ ուժերի հետ նույն հարթակում հայտնվելը պատվաբեր չէ որևէ առողջ քաղաքական կամ քաղաքացիական ուժի համար:

3. Մենք վստահ ենք, որ քաղաքական համակարգի առողջ, բազմաթիվ քաղաքական գործընթացներ չտապալած և համակարգային ընդդիմադիր բևեռի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության սահմանմանը համապատասխան և քաղաքական ուժերի կցորդը չհանդիսացող քաղաքացիական հասարակության մարմինների առկայության դեպքում է միայն հնարավոր քաղաքական իշխանությանը պարտադրել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել:
Հաշվի առնելով վերոգրյալ երեք կետերը՝ «Քաղաքացիական գիտակցություն» ԱՀԿ Խորհուրդը համարում է, որ ներկայացված ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելը որևէ ձևով չի կարող նպաստել երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Հակառակը՝ նմանատիպ վարկաբեկված քաղաքական ուժերի հետ նույն հարթակում հայտնվելն ավելի կխորացնի ժողովրդական ընկալումներում ընտրական գործընթացների հանդեպ արմատացած անվստահությունը:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031