Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր հավաքականը ծանր վիճակի մեջ է հայտնվելու. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 24,2016 12:35

Մենք արդեն ենթադրում էինք, որ ամիսներ առաջ Ռուբեն Հայրապետյանը իր սկանդալային հարցազրույցից հետո, որտեղ հավաքականի խաղացողներին մեղադրել էր Ալբանիայի հետ խաղը ծախելու կամ վատ խաղալու մեջ, դա անհետեւանք չի մնա։

Արդեն կային տեղեկություններ, որ Մովսիսյանը, Կասպարովն ու Արզումանյանը հայտնվել են հավաքականի «սեւ ցուցակում»։

Բայց մինչեւ երեկ էլ հույս ունեինք, որ այս ամենը կհարթվի, որ «սեւ ցուցակի» մասին խոսակցությունները մտացածին են։ Ցավոք սրտի, այս ամենը իրականություն է։

Իսկ դա նշանակում է, որ մեր հավաքականը ծանր վիճակի մեջ է հայտնվելու։ Ոչ միայն նրա համար, որ զրկվելու է վերոհիշյալ խաղացողներից։ Ծանր է լինելու, որովհետեւ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը բարդ դրության մեջ է հայտնվել ու այդպես էլ մնալու է։ Որովհետեւ ինքը մարզիչի կարգավիճակով չի աշխատելու։ Իր ձայնը որոշիչ չի լինելու, իր տեսակետը երկրորդ պլանում է լինելու։ Այս իրավիճակում իրենից ինչպե՞ս լավ արդյունքներ ակնկալենք։

Ու սա դեռ սկիզբն է. պաշտոնական հանդիպումները աշնանն են սկսվելու ու ինչ է լինելու մինչ այդ՝ դժվար է ասել։

 

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031