Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ

Ապրիլ 02,2016 14:23

Ինչպես հաղորդում է РИА новости գործակալությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին գործակալությունը տեղեկացել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՌԴ պաշտպանության նախարարությունը ապրիլի լույս 2-ի գիշերը գրանցել է ղարաբաղյան հակամարտության սրում: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: «Այդ կապակցությամբ ՌԴ ՊՆ նախարար,  բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային արտակարգ բանակցություններ է սկսել իր գործընկերների՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասված է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ուղարկած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930