Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովն էլ է կայունացման կոչեր անում

Ապրիլ 02,2016 15:16 Share

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ կոչ արել՝ ներազդել իրավիճակի վրա՝ բռնության  շտապ դադարեցման համար: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչությանը:

Հիշեցնենք, որ կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, հեռախոսային բանակցություններ վարելով ՀՀ եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ խոսել է իրավիճակը հանդարտեցնելու եւ բռնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել