Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ. Առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը մեկնում են առաջնագիծ

Ապրիլ 03,2016 10:33

Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաեւ շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել եւ այսօր են անդամագրվում Երկրապահին:

Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների: Բնականաբար, քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ եւ Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների եւ պաշտպանության նախարարների:

ԵԿՄ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930