Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Նա փաստացի ասել է, որ զորքերը պետք է հետ քաշենք մեր առաջնագծի ամենակահավորված դիրքերից, որտեղ եթե Ադրբեջանը որոշի հարձակվել, ծանր գին է վճարելու»

Մարտ 22,2024 21:44

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը գործընկերների հետ վերջին օրերին արդեն երրորդ անգամ է եղել Տավուշում, «Հայելի» ակումբում ասաց, որ այնտեղ անվտանգության խնդիրները սրվել են: Նա քարտեզի վրա ցույց տվեց, թե որ գյուղերի եւ տարածքների հանձնման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը:

«Նա փաստացի գնացել եւ մարդկանց ասել է, որ զորքերը պետք է հետ քաշենք տավուշյան առաջնագծից: Բայց ինչն է այստեղ կարեւորը: Դա մեր առաջնագծի ամենակահավորված, ամենալավ դիրքեր ունեցող հատվածն է, որտեղ եթե Ադրբեջանը որոշի հարձակվել, ծանր գին է վճարելու: Պիտի հիշեցնեմ. Ադրբեջանը 2020-ից հետո բոլոր ուղղություններով հարձակվել է, բացի Տավուշից:

Մանիպուլյացիաների մասին էլ կարեւոր է ասելը, թե գյուղ չենք տալիս, անունները ադրբեջաներեն ասելը: Ադրբեջանը Հայաստանից պահանջել է ադրբեջանական անունով չորս գյուղ, որոնք հիմա գտնվում են առաջնագծի հետ: Այսինքն, հայ զինվորը կանգնած է, եւ նրա հետեւում կանգնած են այդ տարածքները: Սրանք գնացել են մարդկանց ասելու, որ տալիս ենք:

Այստեղ էլ մի նյուանս կա: 44 օր մեզ ասացին հաղթում ենք, հաղթում ենք, նոյեմբերի 9-ին ստորագրեցին կապիտուլյացիան: Ու աղմուկ բարձրացավ: Մարդիկ գիտեին, թե հաղթում ենք, պարզվեց, որ իրականում գաղթում ենք: Եվ որպեսզի այս պատմությունը չկրկնվի, իրենք այս անգամ այլ մարտավարություն են ընտրել: Հանցագործության մասնակից սրանք պետք է դարձնեն մարդկանց: Առաջին անգամ Հայաստանում հողերի հանձնման քարոզարշավ է իրականացնում. եկել, ասում են՝ հանձնում ենք, համաձայնեք: Որպեսզի հետո որեւէ մեկը չասի ո՞ւմ ես ասել, ո՞նց ես ստորագրել սենց բան»,-ասաց պատգամավորը:

Քրիստինե Վարդանյանը պատմեց նաեւ, թե ոնց է կազմակերպվել հանդիպումը: «Այստեղից անգամ առանց վարչական ղեկավարներին տեղյակ պահելու են գնացել ու մոտ 20-30 րոպե առաջ են տեղյակ պահել, թե հասնում ենք, պետք է ներկա լինենք: Այսպես փակ ֆորմատով, գաղտագողի գնացել են, հեռախոսները վերցնելով՝ փակ դահլիճում են հանդիպել: Ու ի պատիվ տավուշցիների, «ախրաննիկների» եւ ուժի ցուցադրության պայմաններում կանգնել ու տվել են բոլոր բարդ հարցերը, հստակ դիրքորոշում արտահայտել»:

Քրիստինե Վարդանյանը տպավորություն ունի, որ հիմա Ալիեւը այնտեղ լուռ նստած է, երեւի ջանք էլ չի գործադրում, եւ Նիկոլ Փաշինյանն է Ալիեւի փոխարեն մեր ժողովրդին պատերազմով ավելի շատ սպառնում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031