Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եւս մեկ տեղեկատվական ծուղակ՝ այս անգամ Ալիևի կողմից

Ապրիլ 03,2016 16:25

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությունում առնվազն երկու հակասություն է տեսնում:

Հիշեցնենք, որ ըստ Ria.ru-ի, Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն շարունակում է վարել բանակցությունները, բայց միևնույն ժամանակ ուժեղացնում է զինված ուժերը: Նաև նշել է, թե իբր կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը և ցանկանում են խուսափել ռազմական գործողություններից:

Aravot.am-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց` արդյոք այս հայտարարությունը ևս  տեղեկատվական ծուղակ չէ՞, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ալիևը բանակցային սեղանի շուրջ նստում՝ մի բան է խոսում, դեռ ինքնաթիռ չնստած մեկ այլ հրաման տալիս: Հիշենք Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, երբ անմիջապես վերադառնալիս դիվերսիոն գործողություններ կատարվեցին»:

Հետևաբար պատգամավորը հորդորում է քաղաքացիներին հետևել միայն մեր պաշտոնական տեղեկատվությանը:

Այնուհետև շեշտեց. «Կռիվը մենք չենք սկսել, հրադադարի ռեժիմը մենք չենք խախտել: Գիշերով, թուրքի պես վախկոտ նախահարձակ լինելով` որոշակի գործողություններ էին ուզել իրականացնել, որը չի ստացվել: Մենք դեռ այս տեղեկատվության կրողն ենք: Իսկ թե Ալիևը ինչ կասի, չի ասի… կորուստներն այնքան շատ են, որ չի կարողանում թաքցնել: Նման հայտարարություններն էլ արդեն տեղեկատվական ծուղակ են: Գոնե այս պահին թողնենք մի կողմ և, ևս մեկ անգամ հորդորենք մեր ազգաբնակչությանը բացառապես հենվել մեր երկրի պատկան մարմինների տարածած տեղեկատվության վրա»:

Մեր այն դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ ուժեղացնելու են զինված ուժերը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Մեկ հայտարարության մեջ երկու հակասություն արդեն կա: Այսօր 1994-ը չէ, տեխնիկան ու ԶԼՄ-ներն այլ են, պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլև այլ տիրույթներում: Ուստի պիտի զերծ մնանք հեռախոսներով, կայքերով, երթուղայինի կանգառներում խոսակցությունների մեկնաբանություններից, առավել ևս Ալիևինը, որն առանձնապես չի տարբերվում դրանցից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930