Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անցնել հասցեական գնահատականների

Ապրիլ 03,2016 18:25

Արդեն երկու օր է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։

Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ աշխարհին , կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝ Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930