Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը Ադրբեջանի բանակի մասին` «Նրանք չկարողացան ձեւավորել իրենց բանակը»

Ապրիլ 04,2016 15:12

Ազգությամբ ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում համեմատելով հայկական եւ Ադրբեջանական բանակներն՝ ասել է. «Բոլորը գիտեն, որ հայկական բանակը եւ ԼՂՀ բանակը հետխորհրդային տարածքում լավագույններից մեկն են: Նրանք լավ պատրաստված են, ունեն ղեկավարման կանոնավոր համակարգ: Հայկական բանակը հանդիսանում է այն լավ հետեւորդը, որը կար խորհրդային բանակում: Ես տեսել եմ, թե ինչպիսի մանրակրկիտորեն փոխանցվել է այն փորձը նոր հայկական բանակին` խորհրդայինից: Ադրբեջանական բանակը չի հանդիսանում լավ ավանդույթներ ունեցող խորհրդային հաղթած բանակի հետեւորդը, այդ պատճառով էլ այնտեղ կիրառում են պատճենահանված ուրիշի փորձը` ամերիկյան, Իսրայելի: Նրանք չկարողացան ձեւավորել իրենց բանակը»:

Ռուս փորձագետի խոսքերով, ասելով «Իսրայելական բանակ», միանգամայն հասկանալի է ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»` բոլորին հայտնի է ինչի մասին է խոսքը:
Փորձագետն անդրադառնալով ադրբեջանական բանակին՝ նաեւ ասել է, որ եթե մշակված չէ սեփական ռազմական մեթոդը, բանակն այդ իմաստով միշտ մնում է կիսաֆաբրիկատ վիճակում:

Փորձագետ Իվան Կոնովալովի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930