Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն. Սամվել Կարապետյան

Ապրիլ 30,2026 00:28 Share

Խոսելով Պուտին-Փաշինյան վերջերս կայացած հանդիպման մասին, երբ ՌԴ նախագահն ակնհայտորեն աջակցություն հայտնեց իրեն, ինչպե՞ս է գնահատում այդ աջակցությունը, Սամվել Կարապետյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին ասաց. «Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում ու գրում են Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին։ Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն հետագա լուրջ ծրագրերով, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների։ Իսկ մենք հասկանում ենք, որ 300 հազար ադրբեջանցի բերելով` մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենալ ամենաքիչը 10 հազար ադրբեջանցի ծառայող։ Իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի կատարածը Հունգարիայում։

Դրա համար մեզ պետք է նոր, ուժեղ առաջնորդություն, որպեսզի կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Վստահ եղեք, որ շատ շուտով դա մենք ունենալու ենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930