Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունը բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց». (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 19:22

«Սասունը, եթե ռազմաճակատում չլիներ, նշանված կլիներ, ընկերուհի ուներ, տան միակ տղան էր: Բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց, կյանքն էլ էր շատ սիրում, աշխույժ, շփվող մարդ էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Մկրտչյանը, որը ԼՂ մարտերում զոհված հետախույզ–գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանի  մորաքրոջ որդին է:

Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Սասունի հոգեհանգստի արարողությունն է, որին մասնակցում են ծանոթ-անծանոթ, պաշտոնյաներ: Նրանք բոլորը եկել էին այսօրվա հերոսին հրաժեշտ տալու:

Սասունն ընդամենը 27 տարեկան էր: Հարազատների պատմելով՝ սպորտսմեն էր, ունի մեկ քույր, որն ամուսնացած է:

Սասունի դասղեկը` Գոհար Սամվելյանը, մեզ պատմեց, որ իր աշակերտից միայն բարի հուշեր ունի: Նա, ինչպես Սասունին ճանաչող մյուս ուսուցիչները, ընկերներն ու հարազատները, նույնպես չէր կարողանում խոսել եւ զսպել արցունքները:

Կենսաբանության ուսուցչուհի Գեղանուշ Սահակյանն ասաց, որ զինվոր-Սասունի  հերոսական կերպարը պապից է նրան փոխանցվել, քանի որ նրա պապը արմատներով սասունցի է, որը եւս ռազմաճակատում է զոհվել:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը նույնպես ներկա էին Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությանը:

Stepan_Demirchyan

Arpine_Hovhannisyan

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով. «Նախ ուզում եմ ասել, որ ռազմական գործողություններ են կատարվել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է որպես պահանջատեր հանդես գա` հաշվի առնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները: Տեղի են ունեցել քաղաքացիական անձանց վայրագ սպանություններ եւ, բնականաբար, որոշակի գործողություններ կհետեւեն այդ ամենին: Այս  պահին, ուղղակի զերծ կմնամ քայլերի հաջորդականությունը բարձրաձայնելուց: Ժամանակը ցույց կտա: Այս պահին ճիշտն այն է, որ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցենք»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930