Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում հայտարարվեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հեռացվել ԱԵՏՀԿ-ից

Ապրիլ 05,2016 15:00

Այսօր երրորդ անգամ Ծաղկաձորում մեկնարկած Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովում հայտարարվեց, թե ինչի համար է Ադրբեջանը հեռացվել այդ կազմակերպությունից:

Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Այս գագաթաժողովին մասնակցող Եվրոպական մասնաճյուղի տնօրենի խոսքերով, Ադրբեջանը սպորտում շատ մեծ ամբիցիաներ ունի: Եվ եթե այդպիսի ամբիցիաներ ունեցող երկիրը, որն իր մոտ միջազգային խոշոր մրցումներ է կազմակերպում, բայց չունի հակադոպինգային նորմալ, ընդհանրապես աշխատող կազմակերպություն, նրան պետք է պատժել եւ պատիժը այն է, որ Ադրբեջանը հեռացվեց մեր տարածքային կազմակերպությունից: Այսինքն, Ադրբեջանը զրկվեց ՎԱԴԱ-ի կողմից ցանկացած ֆինանսական եւ այլ օգնությունից:

Ի դեպ, նրանց դոպինգային կազմակերպության ղեկավարը՝ Իրադա Ռուստամզադեն, որն անգամ անգլերեն չգիտի, շատ կապված էր Մոսկվայի լաբորատորիայի հետ: Եվ այդ լաբորատորիան փակելուց հետո Ադրբեջանը զրկվեց նաեւ  կողմնակի, գաղտնի անալիզներ անելու հնարավորից»:

ԱԵՏՀԿ գագաթաժողովի մասին կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930