Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Մարտակերտում ամեն ինչ խաղաղ է»

Ապրիլ 06,2016 13:06

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը մարտական գործողությունների սկզբից Մարտակերտում է: Aravot.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ հայկական կողմը միակողմանի պահպանում է հրադադարը. «Ուղղակի այս գիշեր մեկ-մեկ կրակոցներ են եղել, շատ թույլ, բայց հիմնականում հրադադարը պահպանվում է: Ես հիմա գտնվում եմ Մարտակերտում ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ անդորր է, սպասում ենք՝ տեսնենք, թե այս քաղաքական լուծումները ինչպես են ընթանալու: Դուք տեղյակ եք, որ Վիեննայում աշխատանքային փաստաթուղթ են պատրաստում, որը պետք է ներկայացնի ամսի 9-ին Ադրբեջանին, հետո Հայաստանին, հետո համանախագահները պետք է ժամանեն Ստեփանակերտ: Կարծես թե նորից բանակցային փուլ ենք վերադառնում»:

ՀՀ Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ-ին), ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ժամանակավոր հրադադարը հաստատվել է Կարմիր խաչի միջնորդությամբ:  Այս մասին պարոն Հյուսնունցը տեղեկատվություն չուներ, սակայն նշեց, որ ճշմարտանման է, որովհետեւ ադրբեջանական կողմը մարդկային լուրջ կորուստներ ունի, որոնք թաքցնում են:

«Փաստը նա է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, փաստաթուղթ ստորագրված չի: Կարծում եմ, որ մոտակա օրերի ընթացքում մենք վերջնական պատկերը կունենանք: Ամենից կարեւոր է, որ մեր սահմաններն անառիկ պահում ենք, մեր բանակը ի պատիվ մեզ, երիտասարդ մեր փայլուն տղաների, սպաների մենք կարողացել ենք մեր սահմաններն անառիկ պահել եւ շարունակելու ենք մենք միջազգային նորմերով հաստատված բոլոր ձեւաչափերը պահել: Այս հարցը որեւէ ռազմական միջամտությամբ չի կարող լուծվել»,- հավելեց Ռուդիկ Հյուսնունցը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930