Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը 80-ականների զենքով կռվելու մասին. «Մենք ամեն ինչ էլ ունենք». (Տեսանյութ)

Ապրիլ 07,2016 20:33

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ռուսաստանյան գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդեւին կառավարության շենքից ճանապարհելուց հետո պատասխանեց լրագրողների որոշ  հարցերին:

Մասնավորապես նա ասաց, որ ռուսական գազի գինը սահմանվեց 150 դոլար՝ սահմանին, իսկ թե սպառողին որքանով կվաճառվի, կքննարկեն եւ կտեղեկացնեն:

Արդյոք Մեդվեդեւի հետ քննարկել են Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, եթե դուք ուզում եք Թուրքիայից գնեն… ամեն դեպքում, եթե իրենք ուզում են եւ հնարավորություն ունենա զենք գնելու՝ գնելու են եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից, Իսրայելից»:

Aravaot.am-ի հարցին՝ արդյոք մենք 80-ականների  զենքով ենք կռվում, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել Գերմանիայում, եւ արդյոք Հայաստանը ժամանակակից զենք գնելու հնարավորություն չունի, վարչապետն ասաց՝ «Ոչ, մենք ամեն ինչ էլ ունենք»:

ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելու մասին էլ վարչապետն ասաց, որ հայկական  կողմն անընդունելի է համարում  նիստի տեղափոխումը, այսօր երեկոյան պարզ կլինի այս խնդրի շուրջ Հայաստանի վերջնական որոշումը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930