Լրահոս
Օրվա լրահոսը

Պոսթընի մէջ կը կազմաքանդուի Հայոց Ցեղասպանութիւնը հերքող գովազդային վահանակը

Ապրիլ 08,2016 14:03

yerakouyn.com. Պոսթընի գովազդային վահանակը, որուն տեղադրման համար վճարած է Հայոց Ցեղասպանութիւնը հերքող խումբը, սխալմամբ տեղադրուած է եւ կը կազմաքանդուի: Այս մասին հաղորդած է Clear Channel Outdoors ընկերութեան ներկայացուցիչը:

Ըստ Boston.com-ի, Հայկական ժառանգութեան զբօսայգիէն քանի մը փողոց հեռու տեղադրուած գովազդային վահանակը ձեռք բերած է «Թրքական հարթակ» խումբը, Հայ ժողովուրդի ցեղասպանութեան հերքման արշաւին ծիրէն ներս:

Վահանակին վրայ հետեւեալ գրութիւնն է` «Ճշմարտութիւն = Խաղաղութիւն»: Թուրքիոյ դրօշով ձեռքի երկու մատները կը ցուցադրեն խաղաղութեան խորհրդանիշը, մինչդեռ Ռուսիոյ (ձախէն) եւ Հայաստանի (աջէն) դրօշներով ձեռքերը պատկերուած են կեղծիքի խորհրդանիշով խաչուած մատներով:

Ըստ Massis Post-ի` գովազդային վահանակի գրութիւնը ընթերցողներուն կ՝առաջարկէ այցելել FactCheckArmenia.com կայք, որ կը ժխտէ Հայոց Ցեղասպանութիւնը` զայն որակելով «Հայկական սփիւռքին կողմէ ֆինանսաւորուող հզօր քարոզչութիւն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930