Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է. բանաստեղծի ծննդավայր են այցելել մի խումբ մտավորականներ

Ապրիլ 14,2016 16:58

Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում:

Յուրօրինակ ավանդույթ է դարձել՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձը նշել իր ծննդավայրում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ բանաստեղծի ծննդյան 102-րդ տարեդարձի առիթով, մի խումբ մտավորականներ այցելել են նրա ծննդավայր, որտեղ գտնվում է Հ. Սահյանի տուն-թանգարանը:

Սյունիքի մարզի Լոր գյուղ են ժամանել արվեստի և մշակույթի մի շարք գործիչներ, բանաստեղծի ընկերներն ու հարազատները, որոնց թվում են՝ Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Գուժ Մանուկյանը, Սասուն Պասկևիչյանը, Դավիթ Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ և այլք: Միջոցառմանը մասնակցել են բանաստեղծի համագյուղացիները: Հյուրերին ողջունել է համայնքի ղեկավարը, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Համո Սահյանի ծննդավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու «Միրհավ» գրական ակումբի սաներն ընթերցել են պոետի ներկերը:

Նշենք նաև, որ դեռևս 2014 թվականին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Հ. Սահյանի տուն-թանգարանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իրա­կանացրել է ցուցանմուշների մանրակրկիտ հավաքագրման, ցուցադրության ձևավորման գիտական հայեցակարգի կազմման և ցուցադրության կազմակերպման աշխատանքներ: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից: Ցուցադրությունն համալրվել է նաև Հ. Սահյանին պատկանող անձնական իրերով և փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրաբերել բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը:

Պատրաստ է նաև պոետի կիսանդրին, որի հեղինակն է Գետիկ Բաղդասարյանը:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930