Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. արդեն ժամանակն է, որ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին

Ապրիլ 15,2016 18:33

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա. Հարությունյանը գյուղնախարարին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձևով կազմակերպել գարնանացան աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ բերքահավաքի շրջանում հնարավոր կորուստների նվազեցման նպատակով:

«Իհարկե, հատկապես այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ, դրան զուգահեռ, հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին: Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետևանքները և շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը»,- նշել է վարչապետը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930