Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող հառիճեցիները եւս սկսել են զինել Հայոց բանակը

Ապրիլ 18,2016 20:44

Շիրակի մարզի Հառիճ գյուղի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հառիճեցիները, համախմբվելով, գումար են ուղարկել գյուղ, որպեսզի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը գյուղի անունից այն փոխանցի Արցախի ֆոնդին՝ զենք գնելու նպատակով: Գյուղապետն ասաց, որ հավաքված գումարն այս պահի դրությամբ 3 միլիոն դրամից ավել է, սակայն հստակ թիվ դեռ չի կարող նշել, քանի որ ամեն րոպե այն ավելանում է:

Հարցին, թե հիմնականում ո՞ր երկրում ապրող հառիճեցիներն են ուղարկել զենքի գումար, ՌԴ-ում ապրողնե՞րը, (Ռոլանդ Նազարեթյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հառիճեցիները հիմնականում արտագաղթում են ՌԴ, գյուղապետն ասաց. «Ոչ միայն Ռուսաստանում բնակվող, այլ երկրագնդի որ ծայրում որ հառիճեցի կա, իր հնարավորության սահմաններում օգնել ու օգնում է հայրենիքին: Ցավոք, Հառիճի բնակիչները քյասիբ  ժողովուրդ  են, դրա համար էլ ես զանգահարեցի բոլոր նրանց, որոնք դրսում են բնակվում, նրանք էլ, լսելով Հայոց բանակի համար զենք գնելու մասին, միավորվեցին, մեծ ուրախությամբ օգնեցին, նրանց թվում մեծ գումարներ ուղարկողներ կան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930