Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. «Ուզում եք Հայաստանն արնաքամ լինի՞»

Ապրիլ 20,2016 16:55

Ապրիլի 19-ին մամուլը գրել էր,  որ արցախյան հակամարտության կարգավորման ռուսաստանյան տարբերակը նախատեսում է վերադարձնել Ադրբեջանին որոշ տարածքներ եւ հակամարտության գոտի մտցնել խաղաղապահների:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բնորոշմամբ` սոցցանցը երեկ պայթեց այս տեղեկությունից. «Զարմանալիորեն, Հայաստանում այդ պայմանների հետ համաձայնողներ կան: Ուզում եք Հայաստանն արնաքամ լինի՞, որ այս մի կրնկի տեղն էլ չունենա՞նք…Մեր զինվորականները երբեք չեն համաձայնի դրան եւ գիտեն ինչ կանեն, որ ռուսի գլխում «փայլուն» գաղափարները բնի մեջ տրորվեն: Երբ թղթի կտորի վրա ռուսի ձեռքով Ադրբեջանին տրվեցին Արցախը եւ Նախիջեւանը, մի զոհ չեղավ, իսկ այսօր այսքան զոհ տալուց հետո հանկարծ պարզվում է, որ ռուսին բան չպետք է ասե՞նք: Ո՞նց չասենք, երբ Արցախն Ադրբեջանին տալուց չհարցրեց մեր կարծիքը»,-ապրիլի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ այսպես արձագանքեց. «Հարեւանների հետ չարանալու մեջ լավ բան չկա, այլ բան է, որ քո շահով պետք է ապրես այդ միջավայրում: Այսօր մենք մեր պատմության կրողը չենք»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը տեղեկությունը չմեկնաբանեց: Փոխարենն անդրադարձավ այսօր ՀՀ նախագահի հնարավոր ելույթի մասին լուրերին` կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը կասի այն, ինչ բխում է ժողովրդի եւ պետության շահերից:

«Ես շատ եմ դիմել տարբեր առիթներով, որպեսզի լսենք իր խոսքը, որպեսզի այսօրվա օրհասական իրավիճակի մասին իր քայլերն ու գնահատականներն ասի»,-իր հերթին ասաց Անահիտ Բախշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930