Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանություն վերապրած. «ՄԱԿ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Ապրիլ 23,2016 15:40

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցում էին նաեւ տարբեր երկրներում ցեղասպանություն վերապրածները: Նրանցից Կոբանդա Ալոեսը վերապրել է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Անարդար է, որ միջազգային հանրությունը  ցեղասպանություն է անվանում միայն այն հանցագործությունները, որոնք կատարվել են Հոլոքոստից հետ: ՄԱԿ-ի բոլոր երկրները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը»:

Կոբանդա Ալոեսը նշեց, որ փորձագետները թութսիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունից եւ Հոլոքոստից հետո երրորդ ցեղասպանությունն են համարում. «10 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվել են 1 միլիոն 150 հազար թութսիներ. 25 հոգուց բաղկացած իմ ամբողջ ընտանիքը սպանվել է: Ես փրկվել եմ միայն այն պատճառով, որ Բելգիայում իմ ուսումն էի ստանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930