Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի թիմը Միլանում կմասնակցի «Ֆուտբոլը՝ բարեկամության համար» մրցաշարին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 25,2016 19:12

ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի 12-14 տարեկանների մանկապատանեկան թիմը մայիսի 26-ից 29-ը Միլանում կմասնակցի «Ֆուտբոլը՝ բարեկամության համար» ֆորումի շրջանակներում անցկացվելիք միջազգային մրցաշարին:

Այսօր՝ «Ֆուտբոլի եւ բարեկամության միջազգային օրը», Ակադեմիայում նշեցին Միլան մեկնող թիմի եւ «Փյունիկ» ՖԱ-ի նույն տարիքային խմբի ֆուտբոլիստների միջեւ հանդիպումով, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին ներկայացրին Ակադեմիայի թիմի պատանի ֆուտբոլիստներին:

P4250966 P4251014 P4251044 P4251087 P4251125

ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր եւ «Ֆուտբոլը՝ բարեկամության համար» հայաստանյան պատասխանատու Հրաչյա Ղամբարյանը նշեց, որ 2011 թվականից անցկացվող այս ֆորումին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: «Ֆուտբոլը՝ բարեկամության համար» միջոցառման կազմակերպիչը ՉԼ պաշտոնական հովանավոր «Գազպրոմն» է, որն էլ կատարել է Հայաստանից թիմի ընտրությունը: Այս ֆորումի ժամանակացույցը կազմակերպված է այնպես, որպեսզի դրա մասնակիցները մրցաշարի ավարտից հետո նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին ներկա լինելու հնարավորություն ունենան: «Ֆուտբոլը՝ բարեկամության համար» մրցաշարին մասնակցելու են 32 երկրների մանկապատանեկան թիմեր, որոնք նախնական փուլում վիճակահանությամբ բաժանվելու են ութ խմբերի: Խաղալու են բակային 20 x 35 մետր չափերի խաղադաշտում: Մեկ խաղի տեւողությունը 16 րոպե է: Ոչ-ոքիի դեպքում ավելացվելու է 5 րոպե լրացուցիչ ժամանակ», -Aravot.am-ին ասաց Հրաչյա Ղամբարյանը:

«Ֆուտբոլը՝ բարեկամության համար» ծրագրի հայաստանյան դեսպաններ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը պատանի ֆուտբոլիստներին մաղթեցին հաջող մրցելույթներ, ընդգծեցին այս ծրագրի կարեւորությունը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման եւ հանրայնացման, ֆուտբոլային տարբեր մշակույթ ունեցող երկրների պատանի ֆուտբոլիստների շփման առումով:

«Ֆուտբոլը՝ բարեկամության համար» ծրագրի հայաստանյան պատասխանատուն եւ դեսպանները նաեւ միմյանց թեւերին կապույտ-կանաչ թեւնոցներ կապեցին: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկինքը, կանաչը՝ ֆուտբոլի խաղադաշտը: Իսկ երկու գույների միասնական խորհուրդը հանդուրժողականությունն է, հավատարմությունը եւ առողջ ապրելակերպը:

Միլանում հանդես է գալու նաեւ Ադրբեջանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930