Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է երկրորդ նստատեղին նստած անձի մոտ

Ապրիլ 26,2016 02:00

Արմենպրես. Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը ֆիքսել են երկու ճանապարհային տեսախցիկները․ դրանցից մեկը վնասվել է, սակայն երկրորդը ֆիքսել է պայթյունի պահը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ «Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930