Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխի նվերը`պաշտպանության բանակին

Ապրիլ 28,2016 22:11

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 50 միլիոն դրամ է նվիրել ԼՂՀ պաշտպանության բանակին: Aravot.am-ի հետ զրույցում, այսօր խորհրդարանում պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունը:

Մեր հարցին, խոսակցություններ կան, որ դրամական օգնություն է տրամադրել նաեւ քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի ի՞նչ ասելու բան ա, որ ասեմ»:

Ըստ լուրերի,  Սամվել Ալեքսանյանը, քառօրյա պատերազմի առաջին օրերին վիրավորված եւ Մուրացանի զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորներին է այցելել եւ յուրաքանչյուրին հազար դոլարին համարժեք գումար է տրամադրել: Ընդհանուր առմամբ, 16 հոգու:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ, Սամվել Ալեքսանյանը Վարդենիսի շրջանի զորամասերից մեկի հրամանատարին նվիրեց իր անձնական ՋԻՓ-երից մեկը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չափազանց յուզուած եմ-
    Որու դրամը որու է նուիրում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930