Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայի դեսպանը՝ լրագրողներին. «Այսօր անպայման հետեւեք նորություններին»

Մայիս 03,2016 17:09

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Արմենպրես» լրատվական գործակալության լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրազնին ներկայացրեց ամառային 31-րդ օլիմպիական խաղերն ընդունող երկրում Խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

«Առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերը կայանալու են Հարավային Ամերիկայում, որի համար մենք պատասխանատվություն ենք զգում: Մենք ուզում ենք ցույց տալ, ապացուցել, որ աճել ենք այնքան, որ կարող ենք այդ մասշտաբի միջոցառում կազմակերպել», – ասաց դեսպանը եւ հավելեց, որ Բրազիլիան այս հնարավորությունը հենց այնպես չի ստացել, որ իր երկիրը մինչ այս մի շարք կարեւոր միջոցառումներ է անցկացրել. 1992 թվականին Ռիոյում տեղի ունեցած բնապահպանական մեծ կոնֆերանսը, 2007 թվականից սկսած՝ Պանամերիկյան օլիմպիական խաղերը, Համաշխարհային ռազմամարզական խաղերը, ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթը, 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Սրանք կարեւոր քայլեր էին դեպի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպում», – ասաց նա:

Դեսպանը նշեց, որ հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ մեծ մասշտաբային մարզական միջոցառում էր, որը Բրազիլիան կազմակերպեց պատվով:

Դեսպանը լրագրողներին հատուկ տեղեկացրեց, որ օլիմպիական կրակը Բրազիլիա հասել է հենց այսօր եւ տեղական ժամանակով 10:30-ին կսկսի երթը Բրազիլիայի ամբողջ տարածքում: Նա լրագրողներին խորհուրդ տվեց անպայման հետեւել այսօրվա նորություններին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031