Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 5-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները

Մայիս 04,2016 16:55

Քաղաքային տնտեսության այս կամ այն ոլորտի վերաբերյալ առկա հարցերին պատասխանելու նպատակով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն մայիս 5-ին` ժամը 14:00-16:00-ն քաղաքացիների հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ ժամը 16:00-18:00-ն`քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Ըստ ոլորտների` քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031