Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շամիրյան. «60 հազար դրամ արժեցող հեռախոսները բանտում վաճառվում էին 350 հազար դրամով»

Մայիս 11,2016 18:47

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 11-ին դատավոր Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում էր Արմեն Շամիրյանի բողոքի քննությունը:

Դատական նիստին չէր ներկայացել Արմեն Շամիրյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը, սակայն Շամիրյանը հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի նիստը շարունակվի: Դատական նիստը շարունակվեց Տիգրան Սաֆարյանի բացակայության պայմաններում:

Արմեն Շամիրյանը նշեց, որ քննիչ Գարեգին Բեգոյանը վկաների հետ առերեսում չի կատարել եւ նույնիսկ գործով որոշ վկաներ ընդհանրապես չեն լսվել. «Հարգելի՛ դատարան այստեղ, ինչ ես կարդում եմ, սկզբից մինչեւ վերջ անհեթեթություն է: Կալանավորների անուններ են գրած, եւ շեշտած է, որ նրանք պատիժ են կրել իմ խցում, նրանք որեւէ արտառոց բան չեն տեսել»:

Նա նշեց, որ դրսում  60 հազար դրամ արժեցող հեռախոսները բանտում վաճառվում էին 350 հազար դրամով. «Եթե բոլորը կարողանային շրջանցել, մտցնել հեռախոսը, կյանքում այդ հեռախոսը չի արժենա 350 հազար դրամ: Կոպիտ ասած, մենաշնորհը ես եմ եղել, դրա համար հեռախոսի գները եղել են 350 հազար»:  

Արմեն Շամիրյանը համարում է, որ սկզբից մինչեւ վերջ անօրինական քննություն է եղել, գործը միակողմանի է քննվել. «Յուրաքանչյուր վկա, որը լսվել է, եթե լսեք, կհասկանաք, թե ինչ ջանքեր են գործադրել, մեկը մեկից «գավռոշ»:

Արմեն Շամիրյանը եւ իր ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը բողոքարկել են Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031