Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու». «Ժողովուրդ»

Մայիս 12,2016 11:23

«Ժողովուրդ»-ը զրուցեց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ:

– Այս պահին հնարավորություն տեսնո՞ւմ եք երկարատեւ հրադադարի պայմանագրի վերակնքման։ Այսօր մի տեսակ անորոշ իրավիճակ է կարծես։

– Անկեղծ ասած՝ այս անորոշությունը շատ վտանգավոր է։ Այս պահի դրությամբ բացառում եմ, որ Ադրբեջանը սկսի հարձակողական մարտ վարելը, որովհետեւ մենք անպատրաստ ենք եղել։ Զորամասերը մարտական պատրաստության բերված չէր։ Խաղաղ բնույթ էր կրում, եւ կարճ ժամանակում զորքերը կարողացան վերակազմավորվել, եւ այդ հակահարվածներին համարժեք գնահատական տրվեց։ Ադրբեջանը բավականին կորուստներ ունեցավ, հիմա խրամատների դիմացի գյուղերում գրեթե ապրողներ չկան։ Ադրբեջանի իշխանությունները շատ վտանգավոր մարդիկ են, որոնք իրենց սեփական ժողովրդի դեմ նման վերաբերմունք ունեն։ Իրենք չեն պատկերացրել, որ հայկական կողմը կարող է պատասխան տալ եւ կրակակետը լռեցնել։ Անորոշությունը սխալ է։ Մենք պետք է այդ օրերին այդ կրակակետերը լռեցնեինք։

Բայց կկարողանայի՞նք մեր արածների համար պատասխան տալ։

– Միանշանակ, մենք որեւէ խնդիր չէինք ունենա։ Հիմա մենք պաշտպանվել ենք, պաշտպանությունից պետք է անցնենք հակահարձակողական գործողությունների։ Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու։ Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի, մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան։ Սա սխալ է ու շատ վտանգավոր։ Պետք է համարժեք պատասխան տալ։

– Համարժեք պատասխան տալու համար մենք ունե՞նք ռեսուրսներ, ի վերջո, խոսվում է, որ Ադրբեջանը սպառազինության ժամանակակից տեխնիկաներով հարուստ է։

– Միանշանակ, ծով է։ Կարելի է 7 անգամ Ադրբեջանին ծնկի բերել։ Կամք է պետք, մարդիկ չվախենան։ Իսկ նրանք, ովքեր պաշտոն են զբաղեցնում, ասեմ, եթե չանեն, այդ մարդիկ հայտնվելու են պատմության աղբարկղում։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031