Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին

Մայիս 12,2016 17:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, ովքեր օրեր առաջ են վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից:

Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների պատմության մեջ առաջին անգամ հյուրախաղերի մեկնած երեխաները 3 անգամ հեղինակավոր «Ալեքս» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են «Անուշ» օպերան` մանուկների աչքերով» բեմադրությունը:

Շնորհավորելով երեխաներին և ուսուցիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել վերջինների ներդրած ջանքերը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել նման գաղափարի իրականացումը:

«Արդեն տեղյակ եմ, որ օվկիանոսից այն կողմ բարձր եք պահել մեր երկրի ու Երևանի պատիվը: Դուք բոլորդ իսկապես շատ տաղանդավոր եք և, վստահ եմ, որ հետագայում ևս նոր հաջողություններ կունենաք: Նաև համոզված եմ, որ ապագայում շատ այլ երկրներից ևս կունենաք հրավերներ: Սիրելի երեխաներ, միշտ հիշեք, որ դուք եք մեր ապագան և համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է ու պատրաստ է աջակցել թե՛ դպրոցի և թե՛ ձեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանն էլ նկատել է, որ հատկապես վերջին տարիներին մշակութային կրթօջախների նկատմամբ քաղաքապետի ընդգծված ուշադրությունը նպաստել է, որ աճի նաև երաժշտական դպրոց հաճախել ցանկացող երեխաների թիվը, իսկ հարմարավետ պայմաններն էլ տրամադրում են ստեղծագործել ու նոր մտահղացումներ կյանքի կոչել:

Երևանի քաղաքապետի հետ հանդիպումից հետո երեխաներն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031