Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է «800 հեկտար»-ից հետո ասել «անվտանգության գոտի»,-ասում է «Ժառանգության» փոխնախագահը (Տեսանյութ)

Մայիս 18,2016 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Միանշանակ, անթույլատրելի էր «800 հեկտար»-ից հետո օգտագործել «անվտանգության գոտի» հասկացողությունը, որովհետեւ դա ոչ թե անվտանգության գոտի է, այլ, առաջին հերթին, ԼՂՀ-ին պատկանող հողեր: Հայապատկան այդ հողերի համար ոչ միայն մեր ժամանակների ազատամարտիկների արյունն է թափվել, այլեւ պատմական տարբեր ժամանակաշրջանների ազատամարտիկների»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` քառօրյա պատերազմում 800 հեկտար տարածք կորցնելու մասին հայտարարությանն այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ նախագահի այդ հայտարարությունն Ադրբեջանի քարոզչամեքենան արդեն իսկ ծառայեցրել է իր օգտին:

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ օրեր առաջ իշխանական վերնախավը Ժիրայր Սեֆիլյանին դավաճան որակեց` վերջինիս աղմկահարույց հայտարարության  համար, սակայն պարզվեց, որ Սեֆիլյանի մատնանշած թիվն իրականություն է: «Հիմա ի՞նչ, ողջ իշխանական վերնախավը Սերժ Սարգսյանի՞ն է դավաճան հանելու…Ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը, տեղյակ չեն` ինչ է կատարվում»:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    արա ինչ էք ուզում ընդամենը 800 հա էլի մի մեծ բանա վոր էտքանը սեռժի դաչաի մենակ մանղալի մասնա ինչա վոր միմեծ տեղ չի էլի