Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Ալավերդի քաղաքում. մեկ անձ սպանվել է, երկրորդը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց

Մայիս 19,2016 12:46

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետևանքով մեկ անձ սպանվել է, մյուսը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ մայիսի 19-ին՝ ժամը 04.30-ին, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային մարմնական վնասվածքներից Վ.Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին, մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և միկրոմասնիկների փորձաքննություններ, որոշումներ են կայացվել՝ Վարդան Ավագյանին ու Էդուարդ Պողոսյանին տուժող ճանաչելու մասին: Հանցանք կատարած անձին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031