Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ից կգործի քաղծառայության նոր օրենք

Հունիս 01,2016 16:35

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2016-ից կգործի քաղաքացիական ծառայության նոր օրենք:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա վստահեցրեց, որ ձեռնամուխ են եղել բարեփոխումների և այս ոլորտում կատարում են համապատասխանեցումներ եվրոպական չափանիշներին. «Այդ օրենքն ամրագրում է համալրման նոր մոդելներ ու մեխանիզմներ»:

Պարոն Բադալյանն այս առիթով մանրամասնեց. «Այսուհետև քաղծառայողները ոչ թե երեք տարին մեկ ատեստավորման միջոցով իրենց` տվյալ աշխատանքին համապատասխանությունը պիտի  ապացուցեն, այլ քաղծառայողի աշխատանքը պետք է գնահատվի յուրաքանչյուր օր»:

Մանվել Բադալյանը մտահոգություն հայտնեց, թե թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների վիճակագրությունը ցույց է տալիս, որ որակյալ, պատրաստված կադրերը քիչ են, մյուս կողմից էլ տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտում որակյալ մասնագետները բարձր աշխատավարձ են պահանջում:

Դառնալով 2015-ի վիճակագրությանը` պարոն Բադալյանն ասաց. «2015-ին 908  մրցույթների յոթ տոկոսը հաղթող չի ունեցել, 15 տոկոսը ընդհանրապես չեն կայացել, հնարավոր է` դիմումատու անգամ չի եղել: Մտահոգիչ է, բայց դիմումատուները չեն փայլում գիտելիքներով, հետո էլ խոսում են գործազրկությունից»:

Նոր օրենքով նաև փոխվելու է պաշտոնների դասակարգման կարգը, ներկայիս բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետների խմբերի դասակարգումը չի գործելու:

Մտահոգությանը, թե քաղծառայության մրցույթների մասնակցելուց առաջ տվյալ անձինք նախապես արդեն գիտեն, որ տվյալ պաշտոնն են զբաղեցնելու, պարոն Բադալյանն արձագանքեց. «Եթե ղեկավարը պիտի նախընտրի իր ծանոթ- բարեկամ անգրագետ, հմտություն չունեցող մարդուն` անտեսելով բարեխիղճ աշխատողին, ապա այդ ղեկավարն այդտեղ ղեկավար չպետք է լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930