Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորուհու դրամապանակը գողացողը՝ խոստովանությամբ

Հունիս 02,2016 14:05 Share

Հունիսի 1-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով և այցեքարտերով:

Գոռ Պ.-ն խոստովանել է տվել, որ դրամապանակը գողացել է թիվ 1 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1960 թ. ծնված Մարգարիտա Պ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել