Լրահոս
Օրվա լրահոսը

«Թևանիկ» ֆիլմը գերմանացի հանդիսատեսի համար

Հունիս 10,2016 08:13

Երեկ երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը: Թեման, ցավոք այս օրերին շատ արդիական է: Այն խաղարկային է, ներկայացնում է արցախյան պատերազմից դրվագներ` հյուսված երեք պատանիների ապրումների շուրջ, ովքեր իրենց կամքից անկախ լինելով պատերազմի մեջ` չեն էլ պատկերացնում թե այն ինչ է:

Միքայել Մինասյան

Միքայել Մինասյան

«Մենք ի սկզբանե այլ ֆիլմ էինք նախատեսել ցուցադրելու, բայց դա չստացվեց, հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ կային, դեռ պրեմիերան չէր կայացել: Դահլիճը բնականաբար ունեինք, մանավանդ, որ ապրիլյան դեպքերը կատարվեցին, իսկ առաջին միջոցառումն էլ նվիրված էր Հայաստանի ու Արցախ անկախության 25-ամյակին: Եվ այս նույն ենթատեքստում որոշեցին նորից արցախյան թեմա ու «Թևանիկ» ֆիլմը ընտրեցինք: Այսինքն` արցախյան թեմաների ու խնդիրների շուրջ միջոցառումների մի ամբողջ շարք է, որը միանշանակորեն չի ընկալվում գերմանական հասարակության կողմից: Փորձում ենք ամեն կերպ իրազեկել, մթնոլորտ փոխել Արցախի ինքնորոշման հարցի շուրջ քննարկումները ակտիվացնել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը:

Հարություն Գրիգորյան

Հարություն Գրիգորյան

«Թևանիկ» ֆիլմն անցած տարի ցուցադրվել է Բեռլինում և Քյոլնում Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի առաջարկով:

«Իմ կարծիքով դերասանները հիանալի են խաղում բոլոր դրվագներում էլ: Ֆիլմը շատ հաջողված է, նաև դաստիարակչական է: Դրա համար էլ որոշվեց նորից ցուցադրել: Նույնիսկ, եթե այն անգլերեն էլ թարգմանված չլիներ, պարզ ու հասկանալի կլիներ օտարազգի դիտողին: Նախորդ անգամ ցուցադրելուց հետո գերմանացիներն ինձ ասում էին` էսպես ավելի տպավորիչ ու հասկանալի է, մայրենիով լսելը, անգլերեն տողերն օգնում են հասկանալու»:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930