Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. ԼՂՀ ղեկավարությունը փոփոխությունների նպատակ չունի. «Հրապարակ»

Հունիս 10,2016 12:02

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

– Պարոն նախարար, Սամվել Բաբայանի վերադարձն աժիոտաժ է առաջացրել եւ շատ է քննարկվում այս օրերին մամուլում, տարբեր մեկնաբանություններ եղան՝ կընդունեն նրան իշխանությունները, թե՞ ոչ։ Չէ որ նա ասում է, որ ուզում է օգտակար լինել բանակին ու ժողովրդին։ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է այս հարցում։

– Ես գտնում եմ, որ ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի

ունի իրավունք եւ նաեւ պարտավորվածություն իրենց հայրենիքին ծառայել, իրենց ներդրումն ունենալ, իրենց հնարավորության սահմաններում անել ամեն ինչ՝ ծառայելու հայրենիքին։ Եվ այդ առումով, մեզանից ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ այս մարդը եկավ, ինչո՞ւ գնաց, եւ որեւիցե մեկը կարո՞ղ է արգելել, որ ես այցելեմ, գնամ-գամ…

– Եթե որեւէ մեկը չի կարող արգելել, այդ դեպքում գուցե աջակցեք, ընդունեք նրան, հրավիրեք, տեսնեք՝ ինչպե՞ս է ուզում օգտակար լինել, նախկին ՊԲ ղեկավար է եղել, ի վերջո։

– Իսկ ինքը դիմե՞լ է, որ աջակցենք կամ ընդունենք։

– Նրա կողմնակիցները նրան ցանկանում էին պաշտպանության նախարար նշանակել, այսինքն՝ Արցախում Պաշտպանության բանակի ղեկավար։

– Կարծում եմ՝ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապատասխան նորմերի եւ համապատասխան պլանների հիման վրա

է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Եվ այն նշանակումները, որոնք որ կան այսօր, լիարժեք համապատասխանում են այսօրվա իրականությանը, ԼՂՀ այսօրվա Պաշտպանության բանակի հրամանատարը՝ Լեւոն Մնացականյանը, ունի բոլոր այն կարողությունները, ես նկատի ունեմ ե՛ւ գիտելիքներ, ե՛ւ հմտություններ, ե՛ւ ունակություններ։ Կարծում եմ, որ մեր հայ իրականության, մեր հայ գեներալների մեջ նա այն անձնավորությունն է, որը որ տիրապետում է բոլոր հնարավորություններին, տիրապետում է օպերատիվ արվեստին, որպեսզի բանակը ղեկավարի։ Եվ այդ առումով ԼՂՀ ղեկավարության հետ, որքանով որ ես տեղյակ եմ, զրուցել եմ, իրենք փոփոխությունների նպատակ չունեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930