Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը՝ հյուրանոցում. «Հայկական ժամանակ»

Հունիս 14,2016 12:28

Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ։ Նա միաժամանակ Գորիսի համալսարանի խորհրդի անդամ է, նաեւ՝ գնահատման եւ թեստավորման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

– Պարոն Մկրտչյան, ինչո՞վ էր պայմանավորված Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթը Երեւանում անցկացնելու որոշումը։

– Ռեկտորի մրցույթը կամ պետք է հետաձգեինք մի երկու ամիս, կամ Երեւանում անցկացնեինք։ Այնպես էր ստացվել, որ խորհրդի գործունեության ժամկետը հունիսի 11-ին լրանում էր։ Պետք էր լինելու նոր խորհրդի կազմ ստեղծել, իսկ դա ահագին կբարդացներ գործերը։ Պետք է հաշվի առնել, որ Երեւանից նախարարության ներկայացուցիչները, անձամբ ես, Պոլիտեխնիկի դասախոս, որը նույնպես խորհրդի անդամ է, շատ զբաղված էին քննություններով, եւ մրցույթը Գորիսում անցկացնելու դեպքում քվորում չէր լինի։ Մարզպետին խնդրեցինք, նա ապահովեց, որ խորհրդի մյուս անդամները գան Երեւան։

– Իսկ Երեւանում կոնկրետ որտեղ անցկացվեց մրցույթը։

– Կրկեսի մոտ գտնվող «Հիլթոն» հյուրանոցում։ Դրա արդյունքում հաջողվեց քվորում ապահովել։

– Մտավախություն կար, որ եթե խորհրդի կազմը փոխվեր, Արտուշ Ղուկասյանը միգուցե չկարողանա՞ր ընտրվել։

– Չէ, չէ, այդպիսի բան չկար։ Խորհրդի կազմը չէր էլ փոխվելու։ Մենք նախարարության կողմից մեր անդամներին չէինք փոխելու… Ուղղակի խորհրդի անդամները պետք է նոր հրամանով վերընտրվեին բոլորը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930