Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ

Հունիս 14,2016 20:15

Հունիսի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Թեքեյան Մշակութային Միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 25-ամյակին:

Համերգի մասնակիցներին հատուկ տեսաուղերձով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր խոսքում դրվատեց իր բնույթով եզակի այդ միջոցառումը և ընդգծեց, որ Լիբանանի հայ համայնքը եղել է և շարունակում է մնալ Սփյուռքի ազգային, հոգևոր, կրթամշակութային կյանքի առանցքը:

Համերգի մասնակիցներին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն առանձնակի կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, ինչը, օգտագործելով երաժշտությունը որպես համընդհանուր հասանելիության արտահայտչամիջոց, նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, նրանց մշակութային փոխհարստացմանը:

Դեսպան Մկրտչյանը շեշտեց, որ հայկական երաժշտությունն իր ուրույն դերն ունի համաշխարհային երաժշտարվեստում, իսկ հայ երաժշտության ռահվիրաները, հատկապես, Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, դարձել են հայկական ինքնությունը բնորոշող կերպարներ:

Այնուհետև Ռիտա Ասիլյանի՝ ազգությամբ հայ և արաբ սաները կատարեցին հայ մեծանուն երգահանների` Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Հեքիմյանի, Է.Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին դեսպան Մկրտչյանը համերգի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը` հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ներկայացման ու տարածման, հայ մշակույթի պահպանման գործում ունեցած ավանդի համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930