Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի շրջանակում

Հունիս 18,2016 11:07

Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը WFIMC-ի դափնեկիրների հետ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցան մենակատարներ Բարնաբաս Կելեմենը (ջութակ), Կատալին Կոկասը (ալտ), Գեորգի Չաիձեն (դաշնամուր), Արիունբաատար Գանբաատարը (բարիտոն)։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պավան կամերային նվագախմբի համար ստեղծագործությունը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 գործերը, Ջոակինո Ռոսինիի Ֆիգարոյի արիան ՙՍևիլյան սափրիչը՚ օպերայից, Պյոտր Չայկովսկու Յելեցկիի արիան  ՙՊիկովայա դամա՚ օպերայից, Ռուջերո Լեոնկավալլո՝ ՙՊայացներ՚ օպերայի նախերգանքը։

Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա ընդգծեց, որ եթե երեք տարի առաջ հպարտությամբ ասում էին, որ անդամակցել են Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային, ապա այսօր հպարտությամբ ընդգծում են, որ այդ մեծ երաժշտական ընտանիքը հյուրընկալվել է Հայաստանում։

Երեկոյին ներկա էին Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցող պատվիրակները։

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հոբելյանական վեհաժողովը Երևանում կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հրավերով։

Համերգի տեսագրությունը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930