Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի ոստիկանությունը ցրել է սեռական փոքրամասնությունների ցույցը. «Հաբերթուրք» (Տեսանյութ)

Հունիս 20,2016 13:03

Թուրքիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները 2016թ. հունիսի 19-ին քայլերթ են անցկացրել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի շրջակայքում, որի ժամանակ քաղաքի ոստիկանությունը բռնություններ է կիրառել ցուցարարների հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։

Սեռական փոքրամասնությունների կազմակերպված քայլերթը չի արտոնվել քաղաքային իշխանությունների կողմից։ Իրենց այս որոշումը իշխանությունները պարզաբանել են՝ նշելով, որ երթը նպատակահարմար չէ իրականացնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս որոշումը չի խանգարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդկանց անցկացնել իրենց ցույցը, որի արդյունքում շուրջ 100 մասնակից է հավաքվել Ստամբուլի կենտրոնում։

Istanbul LGBT 2Ոստիկանությունն արտակարգ միջոցներ է կիրառել և վերջիվերջո ցրել քայլերթը։ Հետաքրքիր է, որ այդ ժամերին Թաքսիմի մերձակայքում մեկ այլ խումբ է եղել, որի նպատակն իրենց բողոքն արտահայտելն էր նույնասեռականների ակցիայի հանդեպ։ Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում այս խմբից բերման է ենթարկվել 11 քաղաքացի։

Տեղեկացնենք նաև, որ հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանությունը հատուկ տեխնիկա և լրացուցիչ ուժեր է կուտակել Թաքսիմի մերձակայքում, որպեսզի կարողանա արգելել նման բնույթի ցույցերը։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում նաև դեպի Թաքսիմ բերող մետրոյի մուտքերի առջև՝ նկատի ունենալով, որ այդ ցույցերին մասնակցող ակտիվիստների մեծ մասը հրապարակ է գալիս մետրոյի միջոցով։

https://www.youtube.com/watch?v=6mnB9Y2PQ9g

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930