Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «Տրանս-Սֆերի» աշխատակիցներին սպառնում է բաժին տանել, եթե չլքեն «ԱրմենՏելի» «պոստերը» (Տեսանյութ)

Հունիս 27,2016 16:29

Ոստիկանության եւ «Տրանս-Սֆեր» ընկերությունների միջեւ թեժ պայքար է գնում «ԱրմենՏելի» գրասենյակների պահակակետերի պահնորդական ծառայությունն իրականացնելու համար:

«Տրանս-Սֆեր» ընկերության ղեկավար Հովհաննես Պետրոսյանը պնդում է՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ) ապօրինի քայլերի է դիմում: Այս մասին այսօր Պետրոսյանը ներկայացրեց «Տեսակետ» ակումբում:

Պետրոսյանի պատմելով՝ «Տրանս-Սֆեր» ընկերությունը մասնակցել է «ԱրմենՏելի» հայտարարած մրցույթին եւ այս տարվա փետրվարին հաղթող է ճանաչվել մրցույթում՝ «ԱրմենՏելի» օբյեկտներում պահպանություն իրականացնելու համար: Ապա, ինչպես պատմեց Պետրոսյանը, «ԱրմենՏելը» ընկերությանը դիմել է, որպեսզի ապրիլի 1-ից «Տրանս-Սֆերն» ընդունի «ԱրմենՏելի» օբյեկտների պահնորդական ծառայությունը, մինչեւ պայմանագիրը կկնքվի: Ընկերությունը այս տարվա մարտի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում գտնվող «ԱրմենՏելի» 47 օբյեկտների պահպանությունը հանձնման-ընդունման ակտերով ընդունել է:

«Ոստիկանության ՊՊԳՎ-ն 06.04.2016թ–ին «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի նկատմամբ ձեռք է բերել հարկային գաղտնիք կազմող տեղեկատվություն, եւ իր շահերից ելնելով, օգտագործել է, որպեսզի ընկերությունը որակազրկվի եւ իր հետ կնքվի համապատասխան պայմանագիրը»,-ասաց ընկերության ղեկավար Հովհաննես Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ ոստիկանությունն «ԱրմենՏելին» գաղտնի՝ հարկային տեղեկատվություն է տրամադրել, որ «Տրանս-Սֆեր» ընկերությունում 100 պահնորդներ մրցույթին մասնակցելու պահին չեն եղել. Սա, ըստ Պետրոսյանի, ապօրինի քայլ է ոստիկանության կողմից: Բացի այս, Պետրոսյանը պնդեց, որ մրցույթում մասնակցելու պահին նման պահանջ չի եղել «ԱրմենՏելի» կողմից, այս ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ 100 պահնորդի առկայությունը պարտադիր է պայմանագիրը կնքելու պահին:

Պետրոսյանի վստահեցմամբ՝ ոստիկանությունը փորձում է անօրինական կարգով, իր լիազորությունները չարաշահելով պահնորդական ծառայություն մատուցման շուկայից դուրս մղել մասնավոր ընկերությանը եւ այն մենաշնորհել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ ընկերության ղեկավարի՝ ոստիկանության ՊՊԳՎ վարչությունն իրավունք չունի նման մրցույթների մասնակցել, քանի որ ըստ օրենքի, գնումներին մասնակցելու համար հայտ ներկայացնող ընկերությունը պետք է ներկայացնի գնային առաջարկ եւ շահույթ, իսկ ոստիկանություն ՊՊԳՎ-ն շահույթ չհետապնդող սուբյեկտ է:

«Տրանս-Սֆեր» ընկերության ղեկավարն ասաց, որ խնդրի լուծման համար դիմել են դատարան՝ պարտադրել «ԱրմենՏելին» կնքել պայմանագիր «Տրանս-Սֆերի» հետ՝ պահնորդական ծառայություն մատուցելու: Դատարանի վճիռ դեռ չկա, սակայն կա դատարանի որոշում, ըստ որի դատարանն արգելում է «ԱրմենՏելին» պարտադրել «Տրանս-Սֆերին» դադարեցնել գրասենյակներում պահնորդական ծառայությունների իրականացումն ու հանձնման ընդունման ակտերի կատարումը:

Գործի առնչությամբ ընկերության փաստաբան Վարուժան Փաշայանի կողմից ներկայացվող մանրամասները՝ տեսանյութում

Մանրամասն՝ տեսանյութում

Սակայն, ուշագրավ է, որ դատարանի այս որոշումն արհամարհում են եւ «ԱրմենՏելը» եւ ոստիկանությունը:

Պետրոսյանի պատմելով՝ «ԱրմենՏելը»-ը օրերս գրավոր պարտադրել է «Տրանս-Սֆերին» դադարեցնել «ԱրմենՏելի» օբյեկտներում պահնորդական ծառայությունը եւ այն հանձնել ոստիկանության ՊՊԳՎ-ին:

«Մենք մեր աշխատակիցներին հրահանգել ենք չլքել պահակակետերը, քանի որ այդ մասին ունենք դատարանի որոշում»,-ասաց Պետրոսյանը:

Հենց ասուլիսի ժամանակ Հովհաննես Պետրոսյանին զանգահարեցին իր ընկերության ներկայացուցիչները եւ պատմեցին, որ Ալավերդու եւ Գորիսի ոստիկանությունից նրանց սպառնում են լքել պահակակետերը, հակառակ դեպքում «Տրանս-Սֆերի»՝ պահնորդական ծառայություն իրականացնողներին կտանեն բաժին:

Ոստիկանության աշխատակիցների սպառնալիքների ձայնագրության մանրամասները՝ տեսանյութերում՝

 

Խնդրի առնչությամբ Aravot.am-ը գրավոր հարցում է ուղարկել եւ «ԱրմենՏելին» եւ ՀՀ ոստիկանությանը, որոնց պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930