Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի հորդորով գյումրեցի դաշնակցականները դադարեցրեցին հացադուլը

Դեկտեմբեր 04,2020 19:33

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր ժամը 12․00-ի սահմաններում այցելել  է Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հացադուլ հայտարարած Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանին ու ազատամարտիկ Տիգրան Չամաքյանին՝ հորդորելով դադարեցնել  այն ու ընտրել  բողոքի արտահայտման այլ ձև։ Սրբազանը երկար զրույց է ունեցել իր հոտի ներկայացուցիչների՝ հացադուլավորների ու նրանց մոտ հավաքված անձանց հետ։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Տիգրան Չամաքյանը, Սրբազանի հորդորը չէին կարող մերժել, հակառակ դեպքում նա ևս կնստեր հացադուլի։

«Սրբազանն ասաց՝ եթե չդադարեցնեք հացադուլը, ես ևս ստիպված կլինեմ ձեր հետ հացադուլի նստելու, ով ով, բայց մենք չէինք կարող Սրբազանի խոսքը գետնով տալ։  Կանցնենք բողոքի այլ ձևի, ես օրինակ՝ վաղը կմասնակցեմ հանրահավաքի», -ասաց Տիգրան Չամաքյանը։

Հիշեցնենք, որ դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 30-ի երեկոյան՝ Լաչինի փրկօղակի հանձնումից երկու ժամ առաջ, մեկ օր անց նրան էր միացել ազատամարտիկ, մանկավարժ Տիգրան Չամաքյանը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031