Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. ծրագրով կառուցված թեքահարթակները տեղում գնահատում և փորձարկում են շահառուները

Հունիս 28,2016 12:45

Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 90-ն արդեն իսկ կառուցվել է:  Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

«Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: Պահպանելով հավասարաչափության սկզբունքը՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի ավելի հարմարավետ Երևան: Մենք պարբերաբար գույքագրում ենք այն բոլոր հասցեները, որտեղ թեքահարթակների անհրաժեշտություն կա՝ մեր հետագա ծրագրերում ընդգրկելու համար: Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ թեքահարթակներ են կառուցվում նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ծրագրերով, ինչի արդյունքում կունենանք թեքահարթակների ավելի մեծ քանակ: Բացի այդ, քաղաքապետարանի ծրագրերով շտկվելու են նաև նախորդ տարիներին կառուցված և չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակները», – նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930