Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական խումբ ստեղծելու հանձնարարություն է տրվել

Հուլիս 01,2016 17:21

Ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Նկատի ունենալով հիշյալ քրեական գործով անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնարարվել է գործի քննությունը կատարել քննչական խմբի կողմից և քննչական խմբում ներառելու նպատակով ՀՀ Հատուկ քննչական ծառայություն գործուղել ՀՀ Քննչական կոմիտեի քննիչներ:

ՀՀ դատախազության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031