Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կարկտահարությունից հետո (ֆոտոշարք)

Հուլիս 02,2016 17:56

Քիչ առաջ  տեղացած հորդառատ անձրեւի ու  կարկտահարության պատճառով Գյումրու փողոցները դարձել են անանցանելի:

karkut9

Թեեւ Գյումրին սելավատար համակարգ չունի ու  թեթեւակի անձրեւից հետո անգամ փողոցներն անանցանելի են դառնում, սակայն այսօր այս քաղաքը կարծես ջրհեղեղի ենթարկված լիներ:

karkut8

Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասն է, միկրոավոտոբուսի վարորդները չգիտեն ինչպես կանգնեցնել մեքենան, որ ուղեւորները կարողանան իջնել, խանութներ մտնել հնարավոր չէ կուտակված ջրի պատճառով, փողոցներով անցնելու հնար եւս չկա:

karkut6

Ի դեպ, լուսանկարներում պատկերված փողոցներից մեկը՝ Անի թաղամասի գլխավոր՝  Պարույր Սեւակի անվան փողոցն է, որն այս պահին կարծես լողավազան լինի:

karkut5 karkut4 karkut3 karkut2 karkut1 karkut

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գ. Հ. says:

    Հարգելի Արևշատյան,վերնագիրը մի փոքր սխալ եք ընտրել,քանի որ քաղաքի կենտրոնական մասում նույնիսկ անձրև չի եկել…

  2. Նունե Արեվշատյան says:

    Հարգելի Գ.Հ., ես Գյումրու կենտրոնական հատվածում էի, որ անձրեւը սկսվեց, միգուցե կենտրոնի վիճակն այսքան վատ չէ, ինչ Անի թաղամասի, բայց դա հարցի մյուս կողմն է. անձրեւ եկել է նաեւ քաղաքի կենտրոնում, Շառլ Ազնավուրի հրապարակում էլ ականատես եղա կարկտահարությանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031