Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղը հիմնանորոգված դպրոց կունենա (ֆոտոշարք)

Հուլիս 02,2016 19:13

1994-95 թվականներին Քաշաթաղի շրջանում վերաբնակվեց նաև Հերիկ գյուղը, որտեղ 1997 թվականից սկսեց գործել հանրակրթական դպրոցը՝ տեղակայված, հարմարեցված բնակելի տներից մեկում:

qashatax5

Ինչ-ինչ պատճառներով որոշ ժամանակով փակվեց դպրոցը, գյուղից բնակիչների մեծ մասը տեղափոխվեց այլ վայրեր: 2010 թվականից շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ջանքերով Հերիկը վերստին բնակելի դարձավ, 1 տարի անց սկսեց գործել դպրոցը: Սակայն շենքային պայմանները խանգարում էին, որ կրթօջախը գործեր ընդունված կարգով: Հերիկցիներին օգնության հասավ ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքների արդյունքում շրջանում հիմնանորոգվել են Լեռնահովիտի և Վուրգավանի դպրոցների շենքերը, իրականացվել այլ բարեգործական ծրագրեր:

qashatax4

Անցած, սեպտեմբերին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ «Հայրենասեր»-ի համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանն իրենց դստրիկի՝ Շուշիի հետ մասնակցեցին Հերիկի դպրոցի աշակերտների հանդեսին՝ նվիրված Գիտելիքի օրվան: Խոստացան օգնել, որ Հերիկի դպրոցն ունենա հարմարավետ շենք, և արդեն իրողություն է դառնում նրանց խոստումը: Վերջերս այցելեցի Հերիկ և դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանի ուղեկցությամբ շինհրապարակում ծանոթացա կատարվածաշխատանքներին: Դպրոցի շենքն ունենալու է 11 դասասենյակ, ՆԶՊ կաբինետ ՝ զենքի պահասենյակով, վարչական մաս և մարզադահլիճ:

qashatax3

Մեր այցի պահին վարպետները տարբեր աշխատանքներ էին իրականացնում.մի կողմում պատերն էին հարդարում , մարզադահլիճի հատակն էին խճապատում, որ բետոնապատեն և այլն: Շինարարության ղեկավար ԱրմանՄեջլո ւմյանը տեղում չէր, աշղեկ Վալերի Աղաջանյանը տեղեկացրեց, որ շինարարությունում հիմնականում աշխատում են Հերիկի բնակիչները: Հայկ Բակունցը, ով 2016-2017 ուստարվա միակ շրջանավարտն է և Դավիթ Հովոյանը՝ 10-րդ դասարան, այժմ օգնում են վարպետներին, որ սեպտեմբերի 1-ին նորակառույցում սկսեն իրենց դասերը: Շինարարական աշխատանքների իրականացմանը շատ խանգարեց ապրիլյան պատերազմը: Շինարարների մի մասը կամավոր սահման մեկնեց: Ապրիլ-մայիս ամիսներին նույնպես աշխատանքներ կատարվեցին, բայց դանդաղ, և այժմ տղաներն շտապում են՝ լրացնել բացթողածը: Դպրոցի տնօրեն Ս. Պագալմյանը գոհ է շինարարների աշխատանքից, ասաց՝ միշտ լինում է շինարարների մոտ.նվիրումով են աշխատում բոլորը: Հավատում է, որ սեպտեմբերի 1-ին իր աշակերտները Գիտելիքի օրվան նվիրված հանդեսը նոր դպրոցի դահլիճում կկատարեն: Նախնական տվյալներով` մոտ 20 աշակերտ կհաճախի դպրոց, որոնցից 2-ը՝ Եվա Հովոյանը և Գոռ Գրիգորյանը, առաջին դասարան:

qashatax2

«Չէի հավատում, որ կգա այս օրը: Շնորհակալ եմ շրջվարչակազմի ղեկավարից, ում ջանքերով իրականանում է մեր գյուղացիների կարևոր երազանքը, շնորհակալություն «Հայրենասեր»-ի համահիմնադիրներին, ովքեր կատարեցին իրենց խոստումը, շնորհակալություն շինարարներին:

qashatax1

Դպրոցի ուսուցիչները նույնպես հայտնեցին գոհունակություն՝ վստահեցնելով, որ ավելի նվիրումով են կրթելու իրենց սաներին և հավատով, որ ավելի շատ աշակերտներ կունենան: Դպրոցի շենքի հիմնային աշխատանքներն իրականացնելիս շինարարները գտել են հավերժության նշանով հայոց տապանաքարերի բեկորներ և տեղադրել պատերի մեջ:

qashatax

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031