Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյան, Ձեր մերձավորներից մեկը Ձեզ կսպանի». ցուցարարները` նախագահականի դիմաց (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 15:13

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի» բողոքի երթը: Ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ հասան նախագահական նստավայրի մոտ եւ խմբվեցին Բաղրամյան պողոտայի ձախակողմյան մայթեզրին, որտեղ բողոքի ցույց էին անցկացնում նաեւ «նաիրիտցիները»:

«Սեֆիլյանին ձերբակալել են նրա համար, որ նա հանդգնեց պետական դավաճանության մասին գաղտնիքը բացահայտել: Իշխանություններն ուղերձ ունեն` եթե հող հանձնելու գաղափարը փորձեն իրականություն դարձնել, հայ ժողովուրդը կդիմի զինված ապստամբության, այդ բարոյական իրավունքը նա վաղուց ունի: Հայրենիքը համարելով անպետք տարածքներ` իշխանությունները պատրաստ են այն նվիրաբերել…»,-ասաց ակտիվիստներից Գագիկ Եղիազարյանը:

Gagik_Egiazaryan_5 Gagik_Egiazaryan_4 Gagik_Egiazaryan_3 Gagik_Egiazaryan_2

«Դուք դավաճանել եք հայ ժողովրդին, ուրացել եք հայորդիների արյունը: Եթե չեք ուզում մի օր արժանանալ Քադաֆիի ճակատագրին, Սերժ Սարգսյան, առաջին հերթին դու պարտավոր ես նշանակել ժողովրդի վստահության կառավարություն եւ հրաժարական տալ, այլապես ժողովրդական ցասման պահին դու անզոր կլինես ժողովրդի զայրույթը զսպելու: Չես հասցնի Յանուկովիչի նման փախչել, ժողովուրդը թույլ չի տա, անգամ ինքնաթիռն օդում վայր կիջնի… Պարոն Սարգսյան, հիշեցնեմ` բոլոր ժամանակների դավաճանները, այդ թվում` վասակ մամիկոնյաններին, սպանել են իրենց հարազատները: Ձեզ Ժիրայր Սեֆիլյանը չէ, որ զենքով սպանելու է, եւ ոչ էլ ժողովուրդը: Եթե շարունակեք Ձեր կործանարար, դավաճան քաղաքականությունը, Ձեր մերձավորներից մեկը Ձեզ կսպանի»,-հավելեց նա:

Երթի մասնակիցները հետո շարժվեցին դեպի Ազատության հրապարակ` ասելով, որ ցանկացողները կարող են միանալ կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարության առթիվ կազմակերպվելիք աջակցության ակցիային: Մի շարք «նաիրիտցիներ» միացան կոչին:

Ցուցարարները նաեւ տեղեկացրեցին, որ հուլիսի 10-ին` Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրը, պատրաստվում են 24 ժամ լինել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ` այդ կերպ զորակցություն հայտնելով Սեֆիլյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031