Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է՝ կտարբերվի՞ այդ անդրադարձը ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների անդրադարձներից. «Ժամանակ»

Հուլիս 09,2016 11:29

ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը ամերիկյան կողմը, որ Վիեննայի օրակարգի նախաձեռնողն էր, հերթական անգամ դարձնում է Ղարաբաղյան կարգավորման հանգրվան: Սա հետաքրքրական է և՛ Վիեննայի օրակարգի շեշտադրման իմաստով, որը ողջունելի է Հայաստանի համար, և՛ թե այն իմաստով, որ ՆԱՏՕ-ն փաստորեն անուղղակիորեն այսպիսով ներգրավվում է Ղարաբաղյան գործընթացում՝ համենայնդեպս, ոչ ֆորմալ իմաստով դառնալով գործընթացի հարթակներից մեկը:

Եվ այստեղ հետաքրքրական է դառնում այն, թե արդյոք սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ՆԱՏՕ-ի՝ արդեն պաշտոնական մոտեցումների վրա: Այսինքն՝ այս իմաստով վարշավյան գագաթնաժողովում ընդհանուր առմամբ գլոբալ անվտանգության որոշումներ դիտարկելու համար հավաքված դաշինքը արդյոք կարո՞ղ է սույն համատեքստում նոր մոտեցումներ ձևավորել նաև Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Դա պարզ կլինի շատ մոտ ապագայում, երբ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը հրապարակի իր ավանդական ամփոփիչ կոմյունիկեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, որ դրանում կլինի անդրադարձ Ղարաբաղյան հարցին: Հետաքրքիր է՝ կտարբերվի՞ այդ անդրադարձը ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների անդրադարձներից, որոնք ընդհանուր առմամբ կրել են ընդհանրական բնույթ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031