Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ

Օգոստոս 11,2026 15:42 Share

Ermenihaber.am. Ամերիկյան «Washington Post» և «New York Times» լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 7-ից 8-ն Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի ձևով է հասել ինքնաթիռին։

Նրան թաքցրել են սննդի մատակարարման մեքենայի մեջ։ Հետո գաղտնի չվերթով Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայից մեկնել Մեծ Բրիտանիա՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով։

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թռիչքն իրականացվել է «Air Force One» ինքնաթիռով։ Ամերիկյան լրատվամիջոցները շեշտում են, որ նման գործողության են դիմել Թրամփի դեմ ուղղված «հավաստի» իրանական սպառնալիքի պատճառով։ Նմանատիպ գործողություն ժամանակին իրականացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել