Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է. կան տուժածներ

Հուլիս 09,2016 18:15

Հուլիսի 9-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի անասնագոմերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 45-րդ կմ-ում, բախվել են Ա. Մ.-ի վարած «Հոնդա» մակնիշի 34 NQ 276 պետհամարանիշով և Գ. Խ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 25 UU 702 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 1988թ .ծնված Ս. Հ.-ն և 1991թ. ծնված Ա. Ե.-ն, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և ուղղել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031