Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ նախօրեի ուժեղ քամու և կարկուտի հետևանքների վերացման ուղղությամբ

Հուլիս 11,2016 16:54

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամու և կարկուտի` քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներին պատճառած վնասների ծավալները համեմատաբար փոքր են եղել: Հիմնական խնդիրները գրանցվել են էներգամատակարարման համակարգում. հոսանքազրկվել են մի շարք փողոցներ և շինություններ:

Զեկուցվել է, որ մինչև կեսգիշեր նշված հատվածներում էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Նաև զեկուցվել է, որ այս պահին էլ ընթացքում են Խարբերդ թաղամասի էներգամատակարարման վերականգնման աշխատանքները, որոնք այսօր ամբողջությամբ կավարտվեն: Բնապահպանության վարչության պետն էլ զեկուցել է, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են որոշ վարչական շրջանների ծաղկային տարածքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել քամու և կարկուտի պատճառած վնասները և երկօրյա ժամկետում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դրանց վերացման ուղղությամբ: Վնասված ծաղկատարածքների հետ կապված էլ հանձնարարվել է վերականգնել դրանք և ապահովել համապատասխան մասնագիտական խնամք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031